“Խաղալիքների պատմությունը”

931
0
SHARE

Ֆիլմի գլխավոր հերոսները կենդանի խաղալիքներ են, որոնք ապրում են իրենց տիրոջ՝ Էնդի Դևիսի սենյակում։ Ամեն տարի Էնդիի ծննդյան օրվա կապակցությամբ նրան նվիրում են նոր խաղալիքներ, և այդ օրը դառնում է դժոխք Էնդիի հին խաղալիքների համար։ Մանկապարտեզից սկսած տղայի ամենասիրելի խաղալիքը եղել է Վուդին, որը խաղալիքների առաջնորդն էր։ Սարսափ է ներշնչում նաև Էնդիի հարևան Սիդ Ֆիլիփսը, որը ջարդում և ավիրում է այն բոլոր խաղալիքները, որոնք ընկնում են նրա ձեռքը։ Էնդիի հերթական ծնունդներից մեկը նշում են մի քանի օր շուտ նոր տուն տեղափոխվելու պատճառով։ Էնդին այդ օրը ստացավ բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ նոր խաղալիք՝ Բազ Լայթեր անունով։ Էնդին ծնողների հետ պետք է գնա «Պիցցայի մոլորակ», և Էնդիին թույլատրում են վերցնել իր խաղալիքներից մեկը։ Մտածելով, որ Էնդին կվերցնի Բազին իր փոխարեն՝ Վուդին որոշում է գցել Բազին սեղանի հետևը, բայց ստացվում է այնպես, որ Բազը ընկնում է լուսամուտից դուրս։ Այդ ամենի ականատեսն են լինում մնացած խաղալիքները և փորձում են վրեժ լուծել Վուդիից։ Այդ ժամանակ Էնդին մտնում է սենյակ, որ վերցնի Բազին, բայց վերջինիս չգտնելով՝ Էնդին վերցնում է իր հետ Վուդիին։ Բազը, նկատելով Վուդիին մեքենայում, բռնվում է մեքենայից։ Մեքենայի՝ բենզալցակայանում կանգնած լինելու ժամանակ Բազը մտնում է մեքենայի մեջ և այնտեղ գտնում Վուդիին։ Նրանք սկսում են կռվել՝ չնկատելով, որ դուրս են ընկել մեքենայից։ Երբ նրանք նկատում են այդ, Էնդիի մեքենան արդեն գնացած է լինում։ Վուդիի շնորհիվ նրանք արագ հասնում են «Պիցցայի մոլորակ», որտեղ անզգուշության պատճառով ընկնում են Սիդ Ֆիլիփսի ձեռքը։ Վուդին և Բազը ծանոթանում են Սիդի խաղալիքների հետ, որոնք կարծես ուզում էին վնաս հասցնել նրանց, բայց հետագայում Վուդին և Բազը Սիդի խաղալիքների հետ վրեժ են լուծում Սիդից։ Այդ ժամանակ նրանք նկատում են, որ Էնդիի ընտանիքը սկսում է հեռանալ։ Վուդին և Բազը սկսում են շտապել, որպեսզի հասնեն մեքենային։ Այս բոլոր արկածների ընթացքում Վուդին և Բազը ընկերանում են՝ թողնելով իրենց տարաձայնությունները անցյալում։

 

LEAVE A REPLY