Հին Եգիպտոս

2726
0
SHARE

Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Եգիպտացիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը:

AtefCrownHieroglyphs.jpgՈսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում site, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել էԹութ֊Անխ֊Ամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլաստված-աստվածուհիների:

Հին եգիպտական մշակույթի պատմությունը ընդունված է բաժանել 3 շրջանի՝ Հին թագավորության՝ մ.թ.ա. 2800–2250 թվականներ, Միջին թագավորության՝ մ.թ.ա. 2050–1700 թվականներ, Նոր թագավորության՝ մ.թ.ա. 1580–1070 թվականներ։

LEAVE A REPLY